Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պերտե քաղաքում (Ավստրալիա) կայացած Բրիտանական համագործակցության ազգերի համաժողովը հավանության է արժանացրել բրիտանական միապետության թագաժառանգության մասին օրենքում փոփոխություններ կատարելւ մասին նախագիծը, որով կհավասարեցվեն կանանց եւ տղամարդկանց իրավունքները. տեղեկացնում է mignews.com-ը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը համաժողովում հայտարարել է, որ փոփոխությունները նշանակում են հետեւյալը. եթե արքայազն Ուիլյամի եւ Քեմբրիջի դքսուհու առաջնեկը աղջիկ ծնվի, միեւնույն է, նա առաջինը կլինի գահի ժառանգորդների շարքում, իսկ եղբայրները կհաջորդեն նրան:
Նշենք, որ մինչ օրս Մեծ Բրիտանիայում գործում է դեռեւս 1701թ.-ին ընդունված գահաժառանգության մասին ակտը, որը սահմանում է արական սեռի առաջնահերթությունը գահաժառանգության հարցում: