Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արտահոսքից պարզվել է, որ դանիել իոննիսյանենք բրիտանական գործակալներ են
5000 զոհ, 10 հազար վիրավոր, 100 հազար փախստական, Արցախի 75 տոկոսի կորուստ, անհայտ թվով գերիներ երկու տարի գերության մեջ։
Ջերմուկի, Սյունիքի, Տավուշի ռմբակոծում, 200-ից ավելի զոհ։ Հայերին խոշտանգում, սպանում են ոնց ուզում են։
Սա է գինը Հայաստանը Ռուսաստանից պոկելու։ Բայց սա դեռ ամբողջ գինը չէ։
Առջևում Սյունիքի ու Արցախի հայաթափումն է ծրագրվում, 100 հազարավոր հայերի ցեղասպանությունը։
Հայաստանի դեմ գործող կոալիցիայի նպատակը Իրանին ու Ռուսաստանին ճնշելն է՝ Հայաստանին ու հայերին վարի տալու գնով։
Բայց դրա համար պետք են ներսից ցեղասպանության աջակիցներ, ինչպիսիք են դանիել իոննիսյանները, որոնք հավաքագրված են բրիտանական ուժերի կողմից ու օգնում են հայերի վերացմանը։ Ամերիկան բացեիբաց է հայտնել, որ աջակցելու է Ադրբեջանին՝ Իրանի դեմ։
Արտահոսքի միջոցով Թայլեր Փոփը հայտնաբերել է, որ Ռուսաստանը վերացնելու դեմ գործող բրիտանական ծրագրի՝ Integrity Initiative-ի մաս է կազմում դանիել իոննիսյանի sut.am կայքը, որը հետագայում դարձել է fip.am։
(Ամբողջ հետազոտությունը մեկնաբանությունում)։
sut.am-ը իբր թե փաստերի ստուգման հարթակ է, որի նպատակը ոչ թե փաստերի ստուգումն է, այլ ռուսաֆոբական ռասիզմի տարածումը, այսինքն՝ փաստերի խեղման հարթակ է։
Արցախի մի փոքր հատված և արցախահայությանը հնարավոր եղավ փրկել ռուսական խաղաղապահների ներգրավմամբ, և դրա համար հայերի ցեղասպանության աջակիցները՝ դանիել իոննիսյանները, ցույցեր են կազմակերպում Ռուսաստանի դեմ՝ օգնելով, որ դավաճանները մնան իշխանության և վերացնելով Հայաստանը վերացնեն Իրանն ու Ռուսաստանի։
Արևմուտքը անվերջ կարող է մեզ վերացնել, քանի կան սրանք։
Պարզ է, որ ով նրանց հետ չէ, անգլոֆաշիզմի լրտես չէ։
Հովհաննես Իշխանյան
Ռեժիսոր, վավերագրող