Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վաղը` հոկտեմբերի 27-ին, ՀՀ կառավարությունը որոշում կկայացնի Եղեգիս գետի վրա հերթական փոքր ՀԷԿ-ը կառուցելու մասին: Որոշումը կվերաբերի Եղեգիս գյուղական համայնքին պատկանող 1000 քմ հողատարածքի նպատակային օգտագործման կարգի փոփոխմանը:
Եղեգիսում «Երկիր»-ին հայտնեցին, որ արդեն մեկ տարի է` իրենք մի կաթիլ ոռոգման ջուր չեն ստանում այգիները ջրելու համար. «Ամբողջ ջուրը անցկացրել են տրուբայի մեջ, մեզ էլ ստիպում են, որ միանանք ՋՕԸ-ին եւ մեկ խորանարդ մետրի համար մուծենք 11 դրամ»,- ասացին եղեգիսցիները եւ հավելեցին. «Չհասկացանք` դարերով էս գետը մեր քթի տակով է անցնում, եւ գետի ջուրը հասցնում են Ռինդ ու Չիվա, իսկ մենք ջուր չունենք: Մարդիկ, սեփականաշնորհելով գետը, մեզանից գումար են պահանջում, որ ջուր տան»:
Ի դեպ, Եղեգիսը համարվում է ՀԷԿ-երով ամենածանրաբեռնված գետը Հայաստանում, քանի որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարբեր ընկերությունների 6 փոքր ՀԷԿ կառուցելու արտոնագիր է տրամադրել: Պարզվում է` եւս մեկ արտոնագիր հանձնաժողովը տրամադրվել է Եղեգիս գետի վրա կառուցված ոռոգման ջրատարի, մի արտոնագիր էլ` Եղեգիսի վտակ` Կարակայայի վրա ՀԷԿ կառուցելու համար: Այսինքն` շուտով Եղեգիսի ջրային ավազանում կհաշվառվի 8 փոքր ՀԷԿ:
© 2025 Yerkir.am Բոլոր իրավունքները պաշտպանված են։