Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Միավորված աշխատանքային կուսակցությունը կմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին. այսօր, ի պատասխան yerkir.am-ի հարցի, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը: Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ կերպ կարտահայտվի այդ մասնակցությունը, նա պատասխանեց. «Շատ լավ եւ գեղեցիկ, ձեր դուրն էլ կգա»:
Այլ կուսակցությունների հետ համագործակցության մասին հարցին ի պատասխան` ՄԱԿ նախագահը նշեց, որ ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցությունն էլ հավանական է, եթե, իհարկե, այդ ուժերը հետապնդեն նույն նպատակները, ինչ իրենք:
Անդրադառնալով ժամանակից շուտ սկսված նախընտրական «քարոզարշավին»` նա նշեց, որ Հայաստանում որեւէ արտառոց բան տեղի չի ունենում, այլ սկսվում է իշխանության ձեւավորման հերթական շրջանը: Եվ եթե մեկ տարի առաջ իրավիճակը նա գնահատում էր որպես ֆալստարտ, ապա հիմա այն, ինչ սկսվել է, նրա խոսքով, մտնում է իր պատկերացրած քարոզչական մրցավազքի մեջ: «Մնացել է 5-6 ամիս, եւ բնական է, որ քաղաքական հիմնական դերակատարները պետք է ակտիվացնեին իրենց գործունեությունը»,- նշեց նա: