Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր թերթի` հոկտեմբերի 18-ի համարում անդրադարձել էինք Խանջյան-Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող գետնանցումներում տիրող անտերությանը:
Երկու գետնանցումում էլ պարբերաբար լույս չի լինում, անցորդները ստիպված են պատերից բռնած անցնել: Ներկայումս երկու գետնանցումից մեկում մի փոքրիկ լամպ է վառվում, իսկ մյուսը ոչ միայն զրկված է լուսավորությունից, այլեւ հրապարակման օրերին անցորդները ճյուղ-ճյուղ պոկել էին կախովի առաստաղը, մի մասը թափել գետնին, մյուս մասը` թողել կախված, ինչի պատճառով յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին վայր էր ընկնում:
Անցումներում այդ վիճակը պահպանվեց մինչեւ մեր անդրադարձը, որին քաղաքապետարանը յուրօրինակ ձեւով է արձագանքել. առաստաղը հանել է: Հիմա էլ կախված են մնում հոսանքի լարերը: Իսկ լամպ այդպես էլ չի տեղադրվել:
Այսօր քաղաքապետարանից փորձեցինք պարզել, թե աշխատանքներ տարվո՞ւմ են` անցումը տեսքի բերելու համար: Քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունում ասացին, որ զանգահարենք հասարակայնության հետ կապերի վարչություն` կարծես քաղաքաշինությամբ այդ բաժինն է զբաղվում: Ինչեւէ, քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանն էլ ասաց, թե տեղյակ չէ եւ չի օգտվում այդ անցումից, իսկ անցումի այդ վիճակի համար մեղավոր է միմիայն ժողովուրդը. «Ժողովուրդն է էլի, ինչ ասես` անում է»:
Ստացվում է, որ հսկայական միջոցներ են ծախսվում քաղաքի ինչ-որ մասում երթեւեկությունը թեթեւացնելու համար, անցում կառուցելու համար, դրանք էլ մատնվում են անտերության եւ իրենց բուն նպատակին չեն ծառայում: Իսկ այս ամենի միակ պատճառն այն է, որ այդ հարցերով զբաղվողները չեն օգտվում անցումներից: