| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ այսօր Թուրքիայում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը տեղեկացնում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Վան քաղաքի մոտակայքում` 47 կմ խորության վրա, իսկ ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 9-10 բալ:
Թուրքիայի արեւելքում երկրաշարժի ուժգնությունը եղել է 7,3 բալ:
Ըստ CNN Turk-ի` նախնական տվյալներով Վան քաղաքում կան ավերածություններ, մասնավորապես` հաղորդվել է 7 հարկանի շենքի փլուզման մասին։ Փլատակների տակ մարդիկ կան։ Արդեն փլատակներից դուրս է բերվել եւ հիվանդանոցներ տեղափոխվել 50 մարդ։
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրերը եւ ուղեւորվել է Վան։ Որոնողափրկարարական աշխատանքներին միացել են նաեւ տեղի զինվորականները։
Երկրաշարժը գրանցվել է նաեւ Հայաստանում, եւ այն զգացել են հատկապես Երեւանի բնակիչները: Երեւանի տարբեր թաղամասերի բնակիչներ դուրս են եկել շենքերից ու հավաքվել բակերում, փողոցներում: Մարդիկ տագնապած են եւ կարծում են, որ ցնցումները կարող են կրկնվել:
Տեղեկություններ կան, որ երկրաշարժը զգացվել է նաև Արարատյան դաշտավայրում, Կոտայքի, Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերում: