Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի արտակարգ իրավիճակների և բնական աղետների վարչությունը (AFAD) այսօր՝ դեկտեմբերի 3-ին, հայտնել է հարավարևելյան Սիիրթ (Սղերդ) նահանգի համանուն քաղաքում 5 բալ ուժգնությամբ երկրաշարժի մասին: Առաջին ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 08.45-ին, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 20 կմ խորության վրա. հայտնում է Associated Press (AR)-ը:
Այս ժամվա դրությամբ բնական աղետի հետեւանքով հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
Թուրքական Սիիրթը (հայկական Սղերդ) բնակեցված է հիմնականում քրդերով, քաղաքը գտնվում է Սիրիայի և Իրանի հետ սահմանի մոտ: Երկրաշարժերը հաճախակի են ամբողջ Թուրքիայում, որի տարածքը տեղակայված է տեկտոնական ճեղքվածքների տարբեր գծերի վրա: