կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-22 14:06
Արցախ

Հրադադարը խախտվել է շուրջ 180 անգամ

Հրադադարը  խախտվել է շուրջ 180 անգամ

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 180 անգամ:

 

Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 1000 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել հատկապես հոկտեմբերի 18-ին: Միայն այդ օրը հակառակորդը հայկական դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 200 կրակոց, որից շուրջ 50-ը` «СВД» և «Սև նետ» դիպուկահարային հրացաններից:

 

ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից Yerkir.am-ին  տեղեկացնում են, որ, բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, ՊԲ հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի կողմից հակառակորդի օդային տարածքում հավաստանշվել են նաև ադրբեջանական օդուժին պատկանող անօդաչու թռչող սարքերի թռիչքներ:

 

Չնայած ադրբեջանական կողմի դրսևորած այսօրինակ ակտիվությանը` ՊԲ ստորաբաժանումները ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն մարտական հերթապահություն իրականացրել ինչպես ցամաքում, այնպես էլ` օդում: