կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-24 05:59
Արցախ

Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ

Հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ

 Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ:

Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 1700 կրակոց, որից մոտ 800-ը` միայն ապրիլի 17-ին:

     Հատկանշական է, որ այդքանից հետո, ադրբեջանական քարոզչամեքենան ինչպես միշտ, այնպես էլ անցած շաբաթվա ընթացքում տեղեկություններ էր տարածում առ այն, թե իբր հրադադարի խախտման նախաձեռնողը հայկական կողմն

է: Դեռ ավելին, ապրիլի 20-ին և 22-ին պաշտոնական Բաքուն շտապեց իր բանակում միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հիմքի վրա տեղի ունեցած երեք զինվորների վիրավորման դեպքերը ներկայացնել որպես ՊԲ-ի կողմից իրականացված նախահարձակ գործողությունների հետևանք:

     Չնայած հակառակորդի դրսևորած ակտիվությանը, այդուամենայնիվ շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ-ի ստորաբաժանումները շարունակել են պահպանել հրադադարի ռեժիմը և միաժամանակ վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը , հայտնում են  ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնից