| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դեկտեմբերի 10-ին, ժամը 06.42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Ծիծեռնակ» ճամբարի մոտակա տնակում:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վ. Մ.-ին պատկանող տնակում (108 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.49-ին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ տնակը, որը մոտ 108 քմ է, պատկանում է Վանաձոր քաղաքի նախկին ավագանու անդամ, 57-ամյա Վահան Մխիթարյանին:
Կայքի տեղեկություններով՝ փայտաշեն տնակում հայտնաբերվել է 1 հատ նռնակ, 1 հատ նռնականետ և մեծ թվով ինքնաձիգի փամփուշտներ, սակայն չի բացառվում, որ փորձաքրեագետների աշխատանքից հետո տեղում նույնպես հայտնաբերվի այլ զենք-զինամթերք։
Քննություն է տարվում դեպքի հանգամանքները պարզելու նպատակով: