|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
ՀՀԿ գործկոմի նիստը, որն այսօր պիտի քննարկեր կոալիցիայի ապագան` շարունակո՞ւմ է ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ իր ճանապարհը, թե՞ ոչ, կկայանա վաղը` ուրբաթ:
Մինչ այդ երկու ճամբարներից միմյանց նրբորեն սպառնացող ակնարկներ ու կանխատեսումներ են հնչում: Ավելին, թվում է` իշխանական 2 ուժերը որոշել են այս ընթացքում հարցախեղդ անել հանրությանը` ներկայացնելով մեկը մյուսից անհավանական սոցհարցումներ:
Եթե օրերս հրապարակված մի հարցման համաձայն` ԲՀԿ-ն ունի ընդամենը 1.6 տոկոս ձայն, իսկ ՀՀԿ-ն` 35, ապա մեկ այլ հարցման արդյունքներով` հանրության 43 տոկոսն ազգի համախմբողի դերը վստահում է Գագիկ Ծառուկյանին, որը Քըրք Քըրքորյանից ու Շառլ Ազնավուրից մի քանի անգամ բարձր հեղինակություն ունի:
Իսկ երեկ հրապարակված հարցմամբ պարզվել է, որ ԲՀԿ-ն ունի 35, ՀՀԿ-ն` ընդամենը 17 տոկոս ձայն:
Հերթն անգամ Ահարոն Ադիբեկյանին չի հասնում: