Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ժառանգություն» կուսակցության նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը, ով այժմ ՀԱԿ-ի անդամ է, հայտարարեց, որ «Ժառանգություն»-ը 5 հոգանոց կուսակցություն է, կեղծ ընդդիմություն, էլեկտորատ էլ չունի»:
Չնայած նման կոշտ գնահատականներին` «Երկիր»-ի թղթակիցը «Ժառանգություն»-ից մեկնաբանություններ ստանալ չկարողացավ: ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանը առհասարակ հրաժարվեց խոսել, Զարուհի Փոստանջյանն էլ հորդորեց ասածները չտպագրել:
Փորձեցինք մեկնաբանություններ ստանալ կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից եւ նախեւառաջ հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ է պայմանավորված կուսակցության գործիչների նման լռությունը նախկին կուսակից ընկերոջ կոշտ հայտարարությունների վերաբերյալ:
«Եթե որեւէ լուրջ քաղաքական գործիչ նման հայտարարություններ աներ, մենք անպայման կանդրադառնայինք եւ կմեկնաբանեինք: Այդ անձնավորության ասածները մենք չենք մեկնաբանում»,- հայտարարեց կուսակցության մամլո խոսնակը:
Նշենք, որ էլեկտրոնային պարբերականներից մեկին տված հարցազրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ Զոյա Թադեւոսյանը քաղաքական պատվեր է կատարում: