|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԲՀԿ-ն ունի հստակ նպատակ եւ գնում է այդ նպատակների իրականացման ճանապարհով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը եւ հավելեց, որ «նպատակներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանին նախագահի աթոռին նստեցնելն է»:
Ըստ ՀԱԿ անդամի` «ԲՀԿ-ի այդ նպատակը հակասում է ՀՀԿ-ին, եւ հետեւաբար վերջինս էլ լուրջ անհանգստացած է»:
«Եթե պարզվի, որ ԲՀԿ-ն, իրոք, նման դիրքորոշում ունի, ապա այդ կուսակցությունն ուղակի դառնում է զավեշտ: Եթե դա այդպես է, ապա ԲՀԿ-ն ամբողջությամբ կոչնչանա»,- հայտարարեց նա: