կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-01-21 10:30
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են. հայտնում է Газета.ру-ն:

WTI ապրանքանիշի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի բորսայում աճել են 0,42 տոկոսով՝ հասնելով բարելի համար 28,47 դոլարի։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 0,65 տոկոսով՝ հասնելով բարելի համար 28,06 դոլարի։