կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-18 14:04
Քաղաքական

No comment

No comment

Բանակռվում  են հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանն ու ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը:

 

Ալեքսանյան - Գյուղատնտեսությունում էսօր, իրոք, շատ վատ վիճակ ա, եւ էլի ա վատանալու...

 

Թադեւոսյան - Խի էտ որտեղ ա՞ լավ, մի լավ տեղ ասեք...

 

Ալեքսանյան - մ...մ...մ...Խնդրում եմ չընդհատել, միտքս ավարտեմ, հետո կասեք, էլի եմ կրկնում, էլի կվատանա, եթե համակարգային փոփոխություն չլինի, վարչապետին, նախարարին...

 

Թադեւոսյան- Շատ վատ նախարար ա, շատ վատ վարչապետ, Ձեր կառավարությունն ամբողջովին անորակ է, ինտելեկտից պակաս մարդկանց հավաքացու, մեկ էլ խորհրդարանն ա տենց...

 

Ալեքսանյան - Խնդրում եմ չընդհատել, դուք իգական սեռի ներկայացուցիչ եք...

 

Թադեւոսյան - Շատ եք ձգձգում, ասում եք բաներ, որոնք անընդունելի են, ես չեմ եկել լսելու ձեր գնահատականը...

 

Ալեքսանյան- Հաշվի առնելով ձեր կին լինելը...

 

Թադեւոսյան- Ուզում եք համոզել, որ ամեն ինչ լավ ա բանակում, օրը մի երեխա ա սպանվում, դրա պատասխանատուն դուք եք...

 

Լրագրող - Տիկին' Թադեւոսյան, պարոն Ալեքսանյանը խոսքի իրավունք ունի...

 

Թադեւոսյան - Չունի, խոսքի իրավունք ունեն նրանք, ովքեր այս երկրի պատասխանատվությունը մարդավայել ստանձնել են եւ կատարել, ոչ թե նրանք, ովքեր երկիր են կործանում, հետո էլ դեմագոգիայով զբաղվում...

 

Ալեքսանյան - Էս երկիրը կործանվել ա էն ժամանակ, երբ հիմքը դրել ա...

 

Թադեւոսյան - Ինքը հիմքը վատ ա դրել, դուք էլ շնորհքով լինեիք էտ վատն ուղղեիք...

 

Ալեքսանյան - Թալանեցիք 90-ականներին, եւ հիմա հենց էտ թալանողները կանգնել` գյուղատնտեսությունից են խոսում...

 

Թադեւոսյան - Գյուղատնտեսության արդյունքները երեւում են տարվա վերջին...

 

Ալեքսանյան - Եթե գիրք կարդացած լինեիք...

 

Թադեւոսյան - Հաաաա, դե որտեղից գիրք կարդացած լինեմ...

 

Ալեքսանյան - Դեռ մի հատ էլ թալանողները գյուղատնտեսությունից են խոսում...

 

Թադեւոսյան - Իսկ դուք ինչո՞ւ եք այսօր թալանում...

 

Ալեքսանյան - Ով ա՞ թալանում, դուք ավելի շատ եք թալանում...

 

Թադեւոսյան - Հա, ես էլ եմ շատ թալանում, բայց դուք թալանում եք, ես ի՞նչ եմ թալանում, ես ընդամենը դասախոս եմ, ես թալանելու տեղ չունեմ...

 

Ալեքսանյան - Եթե մենք եկել ենք կռիվ անելու...

 

Թադեւոսյան - Այո, մենք եկել ենք կռիվ անելու, բա էլ ինչի՞ ենք եկել...

 

Ալեքսանյան - Դուք իգական սեռի ներկայացուցիչ եք, ես ուզում եմ մեղմ բառերով...չի կարելի ախր էտքան էլի...

 

Թադեւոսյան - Ձեր տնտեսական գնահատականներով իմ ականջները սկսեցիք գնդակահարել, ես չեմ կարող այսպիսի չհիմնավորած բաներ լսել...

 

Ալեքսանյան - Դուք գյուղատնտեսությունից հեռու կանգնած մարդ եք...

 

Թադեւոսյան - Ես ե՞մ հեռու, պահ, Դուք էլ մոտ եք, բա ինչո՞ւ չեք ասում, որ պետությունը պարտավոր է սուբսիդավորել գյուղատնտեսությունը...

 

Ալեքսանյան - Իսկ Դուք թողնո՞ւմ եք, որ ասեմ...

 

Թադեւոսյան - Ես որպես տնտեսագետ եմ նայում իրավիճակին...

 

Ալեքսանյան - Ես շատ ավելի լավ գիտեմ այդ բաներ, քան Դուք, ես աշխատել եմ, Դուք թղթերի վրա եք տեսել գյուղատնտեսությունը...

 


 

Ահա, այսպիսի բաներ...