|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
No comment. երեկ այսպես է պատասխանել Սերժ Սարգսյանի խոսնակ Արմեն Արզումանյանը մեր թղթակցի այն հարցին, թե ճի՞շտ են լուրերը, որ Սարգսյանը ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության վերաբերյալ հայտարարություն է անելու:
Հարցին, թե արդյո՞ք ընդդիմության եւ իշխանության միջեւ երկխոսության վերաբերյալ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությունները կարելի՞ է համարել որպես Սերժ Սարգսյանի դիրքորոշում, Արմեն Արզումանյանը պատասխանել է նույն կերպ. «No comment»:
Այս ընթացքում, մասնավորապես, Շարմազանովն իր հայտարարությունը ներկայացնում էր որպես ՀՀԿ դիրքորոշում, որի նախագահն է Սերժ Սարգսյանը: Բայց եթե դա լիներ Սարգսյանի դիրքորոշումը, Արզումանյանը մեր հարցին պետք է պատասխաներ մեկ բառով` «այո», մինչդեռ նա պատասխանեց երկու բառով` «no comment», ինչը նշանակում է, որ Շարմազանովն ու Կարապետյանն ամենեւին էլ Սարգսյանի դիրքորոշումը չեն ներկայացրել:
Քաղաքական շրջանակներում նշվում է, որ Սարգսյանն ընդդիմության հետ երկխոսության վերաբերյալ կխոսի ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում նախատեսված իր ելույթում` հունիսի 22-ին: