կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-05-03 15:51
Հասարակություն

Կորած լեհ զբոսաշրջիկը գտնվել է

Կորած լեհ զբոսաշրջիկը գտնվել է

Լեհ զբոսաշրջիկը, որը կորել էր Հայաստանում, և որին գտնելու խնդրանքով լեհական դեսպանատունը դիմել էր հանրությանը, գտնվել է։ Այս մասին հայտնել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը՝ գրառմանը կցելով գտնված Դանիել Օվչարեկի հետ լուսանկարը։

Վարդան Մովսիսյանը պատահաբար տեսել է Օվչարեկին, մոտեցել նրան, ու միասին զանգել են լեհական դեսպանատուն՝ հաստատելու համար Օվչարեկի գտնվելու մասին տեղեկությունը։

Հիշեցնենք, որ Օվչարեկը, Երևանի հյուրանոցային համալիրում թողնելով հեռախոսը, այնտեղից դուրս էր եկել երեկ ցերեկը, ինչից հետո երիտասարդի մասին տեղեկություններ չէին եղել։ Լեհական դեսպանությունը ֆեյսբուքյան գրառումով հայ հանրությանը խնդրել էր Օվչարեկին տեսնելու դեպքում դիմել իրենց։

Երիտասարդի գտնվելուց հետո նրա կինը դեսպանատան էջում հայերին ուղղված իր շնորհակալական խոսքերն է թողել։