կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-15 11:19
Հասարակություն

Աշոտյանը Չիվա գյուղում դաս է վարել

Աշոտյանը Չիվա գյուղում դաս է վարել

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը երեկ այցելել է Վայոց Ձորի մարզ: Ելփին և Չիվա գյուղերում նախարարը մասնակցել է նախակրթարանների բացմանը, որոնք կառուցվել են Համաշխարհային բանկի «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրի շրջանակում:

 

Նախակրթարանները բացվել են համայնքային դպրոցների շենքերում, որտեղ այդ նպատակով առանձնացվել են մասնաբաժիններ: Դրանք նորոգվել են, կահավորվել՝ անհարաժեշտ գույքով, ապահովվել նախադպրոցական կրթության կազմակերպման համար բոլոր անհրաժեշտ պարագաներով: Նախկինում երբևէ մանկապարտեզներ չունեցած Ելփին և Չիվա համայնքների նախակրթարաններից յուրաքանչյուրում 20 երեխա է հաճախում. այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՆ-ից:

 

Նախարարը շնորհավորել է նախակրթարանների բացման առիթով և շեշտել, որ պետությունը 5-6 տարեկան նախադպրոցական երեխաների կրթության կազմակերպումը վերցնում է իր վրա: Չիվա գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանում Աշոտյանը դաս է վարել, որի ընթացքում նախարարն աշակերտներին ներկայացրել է 12-ամյա կրթության համակարգի առավելությունները:

 

Նույն օրը Եղեգնաձորում նախարար Ա. Աշոտյանը մասնակցել է Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմանը, որը Եվրամիության աջակցությամբ հիմնովին վերանորոգվել է, վերազինվել ժամանակակից տեխնիկական միջոցներով: Քոլեջի բացմանը ներկա է եղել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: Դեսպանը ՀՀ ԿԳՆ-ի հետ համագործակցությունը գնահատել է գերազանց, նշելով, որ բոլոր աշխատանքները կատարվել են արդյունավետ:

 

Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի բացմումը ուսանողների համար տոնի է վերածվել, նրանք խանդավառությամբ շուրջպար են բռնել, որին միացել է նաև նախարարը: