|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հունվարի 25-ին, ժամը 13:15-ին ահազանգ է ստացվել, որ Ելփին-Չիվա ավտոճանապարհին բեռնատար է շրջվել, կա երկու զոհ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 102-րդ կմ-ին «ԿԱՄԱԶ» մակնիշի 34 AN 592 պետհամարանիշի բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1960 թ. ծնված Ռ. Հ.-ն և ուղևոր՝ 1959 թ. ծնված Ռ. Ա.-ը տեղում մահացել են:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, Ռ. Հ.-ի դին դուրս են բերել ավտոմեքենայից, իսկ Ռ.Ա.-ի դին՝ բեռնատարից (մոտ 20 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: