Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այս տարի ադրբեջանական բանակն ավելի քան 80 մարդկային կորուստ է ունեցել. այսօր բանակի հիմնախնդիրներին նվիրված ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի պահեստի սպաների միության նախագահ Յաշար Ջաֆարլին:
Ըստ նրա` 1994-ին հրադադարի մասին պայմանագրի կնքումից հետո սա տխուր ռեկորդ է: Մինչ այս ամենաշատ կորուստները գրանցվել էին 2003-ին` 75 զինծառայող:
Բացի այդ, ըստ Ջաֆարլիի, բանակում լուրջ խնդիրներ կան` մարդու իրավունքների խախտումների, օրենքի գերակայության եւ այլնի հետ կապված: Բանախոսի կարծիքով` դրանք պայմանավորված են պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի եւ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիղովի միջեւ առկա տարաձայնություններով. հրամանատարներից մեկը հրամաններ է արձակում ՆԱՏՕ-ի չափորոշիչներով, մյուսը` նախկին խորհրդային բանակի:
Ջաֆարլիի կարծիքով` հարցի լուծումը երկու գեներալների հրաժարականն է: Նա մտադիր է այդ կապակցությամբ խնդրագիր ուղարկել գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւին. տեղեկացնում է contact.az-ը: