|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված մարտական գործողությունների ընթացքում հակառակորդն ունի 400-ից ավելի կենդանի ուժի կորուստ: Մամուլի ասուլիսին այս մասին ասաց ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը:
«Ժամը 17:00-ի դրությամբ արձանագրվել են հակառակորդի հետևյալ կորուստները՝ 36 ԱԹՍ, 47 զրահատեխնիկա, 400-ից ավելի կենդանի կորուստ»,- նշեց Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դեռևս շարունակվում են մարտական գործողությունները հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով: Սարգսյանն ընդգծեց, որ մարտական գործողությունների ինտենսիվությունն ու դինամիկան պահպանվում է:
Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։
Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 200 կորուստ: Առայժմ հայտնի տվյալներով՝ ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 36 ԱԹՍ և 47 զրահատեխնիկա: