կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-15 10:17
Արցախ

Պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել. ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել. ՊԲ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

Երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ ապատեղեկատվություն էր տարածել, թե իբր ոչնչացվել է հայերի կրակակետ, ինչի արդյունքում երեք հայ զինծառայող է զոհվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, այս անգամ որևէ մեկնաբանության չարժանացնելով ադրբեջանական քարոզիչների վառ երևակայության արգասիքը, ներկայացնում է ադրբեջանցի օգտատերի՝ նշված նյութին առնչվող կարծիքը` առանց փոփոխության.

Ինչքան է այս սուտը հոգնեցրելՏեսանյութում երևում է պայթեցված թաքստոցԵս հարց ունեմորտեղի՞ց են վերցրել երեք զինվորի մասին թիվըՄեր պաշտպանության նախարարությունը չի հասկանումոր անհիմն հայտարարություններով խաթարում է ժողովրդի հավատը… Պետք է խոսել ՓԱՍՏԵՐՈՎոչ թե ենթադրություններով (Bozqurd Sonuna Qədər Türk как вся эта ложь надоела??? Из видео видно-подорвано укрытие.у меня вопрос:откуда взята цифра 3 солдата?Наше МО не понимает,что безосновательными заявлениями подрывает веру народа… нужно говорить Ф А К Т А М И,а не домыслами!):

 

Իսկ իրականությունն առաջնագծում այսպիսինն է« եկտեմբերի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտզորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 150 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 /130 արկ/, 82 /13 արկ/ միլիմետրանոց ականանետներից,  ՀԱՆ-17 /40 արկ/ և ՌՊԳ-7 /6 արկ/ տիպի նռնականետներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1700 կրակոց:

Հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում պաշտպանության բանակը կորուստ չի ունեցել:

ՊԲ առաջապահ զորամասերը առաջնագծում իրենց կամքն են թելադրում հակառակորդին և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն