կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-12 19:11
Տնտեսական

Ոռոգվող հողերը պակասել են 538 հեկտարով

Ոռոգվող հողերը պակասել են 538 հեկտարով

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն, ամփոփելով ՀՀ մարզպետների եւ Երեւանի քաղաքապետի կողմից ներկայացված` մարզերի եւ Երեւան քաղաքի հողային հաշվեկշիռները, կազմել է Հայաստանի հողային ֆոնդի առկայության եւ բաշխման մասին հաշվետվությունը:

 

Փաստաթղթի համաձայն` Հայաստանի ոռոգվող հողեր պակասել են ընդամենը 751 հեկտարով. Արարատում` 74 հա, Արմավիրում` 27 հա, Լոռիում` 2 հա, Շիրակում` 145 հա, Սյունիքում` 221 հա, Վայոց Ձորում` 46 հա եւ Տավուշում` 236 հա հողատարածքները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, դասվել են անջրդի հողերի շարքը:

 

Չնայած Արագածոտնում (9 հա), Գեղարքունիքում (57 հա) եւ Կոտայքում (147 հա)  ոռոգվող հողատարածքներն ավելացել են, ընդհանուրը` 213 հեկտարով, բայց եւ այնպես Հայաստանի ոռոգվող հողերը, 2010 թվականի համեմատ, պակասել են 538 հեկտարով: