կարևոր
262 դիտում, 52 րոպե առաջ - 2026-10-21 19:06
Հասարակություն

«Հողերը չեն մշակվում, անասնագլխաքանակը պակասել է, գյուղերը դատարկվում են»․ Մարտունիի ընտրապայքարում № 10-ի ներքո մասնակցող թիմը լուծումներ է առաջարկում

«Հողերը չեն մշակվում, անասնագլխաքանակը պակասել է, գյուղերը դատարկվում են»․ Մարտունիի ընտրապայքարում № 10-ի ներքո մասնակցող թիմը լուծումներ է առաջարկում

Հ.Յ. Դաշնակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Մարտունի խոշորացված համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

ՀՅԴ համամասնական ցուցակը գլխավորում է Հակոբ Վարդանյանը, ով ՏԻՄ ոլորտում ունի տարիների աշխատանքային փորձ և ներկայում գործող ավագանու անդամ է։ ՀՅԴ ավագանու ցուցակում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների և զբաղվածության տեր անձինք, որոնց միավորում է՝ Մարտունի համայնքը զարգացնելու, համերկրացիներին ծառայելու նույն նպատակը։