|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի կուսակիցները բավականաչափ ձայն են ստացել նրան իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսելու համար. հայտնում է Газета.ру-ն:
Ըստ Sky news-ի աղբյուրի` անվստահություն հայտնելու հարցով քվեարկությունը կարող է կայանալ մոտ ժամանակներս:
Նոյեմբերի 14-ին նախարարների կաբինետը համաձայնեցրել է Brexit-ի պայմանների վերաբերյալ նախագիծը: Սակայն Մեյի թիմի շատ անդամներ դեմ են դրանց`նշելով, որ Լոնդոնը շատ բան է զիջում ԵՄ-ին: Մի քանի նախարարներ հրաժարական են տվել: