Փոխարժեքներ
11 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
Հարավկովկասյան այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Բաքվում մնացել է ընդամենը 2.5 ժամ: Սա Ադրբեջանի պատմության մեջ ամենակարճաժամկետ նախագահական այցն է. գրում է ադրբեջանական contact.az էլեկտրոնային պարբերականը:
Սարկոզին հասցրել է այդ ժամանակահատվածում առանձնազրույց ունենալ նախագահ Իլհամ Ալիեւի հետ, նաեւ նրա կնոջը հանձնել Պատվո լեգեոնի շքանշան: Այնուհետեւ Սարկոզին ճաշել է Ալիեւի հետ, մասնակցել ֆրանսիական դպրոցի բացման արարողությանը: Տեղական ժամանակով 17:00-ին Սարկոզին արդեն եղել է Վրաստանում:
Կայքը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Սարկոզին Ադրբեջանում մնաց 2.5 ժամ, մինչդեռ «Հայաստանում` 2 օր, այցելեց Ցեղասպանության հուշահամալիր, ավելին` բարձրաձայնեց Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին»:
Ֆրանսիայի նախագահի նման պահվածքը ադրբեջանական կայքը պայմանավորում է 2012-ի ընտրություններով. Սարկոզին ցանկանում է ստանալ 500 հազար ֆրանսահայերի ձայները: