Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին փորձում է վերականգնել իր եւ ֆրանսահայ համայնքի խզված հարաբերությունները. գրում է թուրքական Hurriyet թերթը` հիշեցնելով, որ հարաբերություններում սեպ էր խրվել այն բանից հետո, երբ նախագահը կասեցրել էր Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը:
«Հիմա Սարկոզին անցել է գրոհի»,- գրում է թերթը` նկատի ունենալով Փարիզում Շառլ Ազնավուրի` ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված համերգին Սարկոզիի ներկա գտնվելու փաստը, նաեւ այն, որ Ֆրանսիայի նախագահը հոկտեմբերի 6-7-ն այցելելու է Հայաստան:
Թերթը նաեւ հիշեցնում է, որ Ֆրանսիայում շուտով նախագահական ընտրություններ են, իսկ ֆրանսահայ համայնքն ունի մոտ 500 հազար ընտրող, որոնք հայտարարել են, թե նախագահական ընտրություններում աջակցելու են սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Հոլանդին: