|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեկնել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Նախագահները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ապա այցելել Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ Ֆրանսիայի նախագահը պատվավոր հյուրերի գրքում գրառում է կատարել. «Ֆրանսիան չի մոռանում»:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները ծառ են տնկել՝ Ֆրանսիայի կողմից 2001թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքը հավերժացնող հուշասյան հարևանությամբ: