Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կալիֆոռնիայի համալսարանի պրոֆեսոր Պետրոս Կոջյանի եւ Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնի տնօրեն Սերգեյ Հուռումյանի գլխավորությամբ Արցախում գտնվող հայազգի բժիշկների խմբին երեկ ընդունել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։
Խումբն, ինչպես արդեն հայտնել էինք, օրերս մասնակցել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում Պետրոս Կոջյանի եւ Սերգեյ Հուռումյանի նախաձեռնությամբ վերանորոգված եւ վերազինված բուժամբուլատորիայի բացման արարողությանը։
Ամերիկահայ բժշկության միության նախաձեռնությամբ նման ծրագիր կիրականացվի Մարտունու շրջանի Աշան գյուղում, որտեղ արդեն նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։
Այս այցի ժամանակ Պետրոս Կոջյանը Ստեփանակերտի Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնին լապարոսկոպիկ նոր սարք է նվիրաբերել (ի դեպ, դա բարերարի նվիրաբերած երկրորդ սարքն է), որի միջոցով արցախցի բժիշկների մասնակցությամբ իրականացվել է 13 գինեկոլոգիական եւ 8 ակնաբուժական վիրահատություն։