|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԱՄՆ Սենատը միաձայն հաստատել է Ռոբերտ Ֆորդի թեկնածությունը Սիրիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում. տեղեկացնում է mignews.com-ը:
Ֆորդը Դամասկոս էր մեկնել դեկտեմբերին` մեկ տարի ժամկետով, քանի որ հանրապետական Սենատը դեմ էր Սիրիայում մշտական դեսպանի նշանակմանը: Որպես փաստարկ` նշվում էր, որ ԱՄՆ դեսպանի ներկայությունը Դամասկոսում «նվեր» կլինի Բաշար Ասադի համար:
Սակայն 10 ամիս անց դեսպանի լիազորությունների ժամկետը որոշվել է երկարացնել:
Ի դեպ, այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր քննարկելու է Սիրիայի դեմ լրացուցիչ պատճամիջոցներ կիրառելու մասին բանաձեւը: Ռուսաստանը կկիրառի՞ վետոյի իր իրավունքը, թե՞ ոչ` դեռ պարզ չէ: