|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՌԴ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարականներով դեսպան Միքայել Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՌԴ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ», - ասվում է փաստաթղթում:
Նաեւ նշվում է, որ հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
Մեկ այլ հրամանագրով Պուտինը Անդրեյ Շվեդովին ազատել է այդ պարտականություններից:
ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: