|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի բնակիչներից տեղեկացանք, որ Լեռնաձորում կրկին երեւացել են ուրան որոնողներ: Հիշեցնենք, որ անցած տարի Լեռնաձոր գյուղում ուրանի պաշարների հայտնաբերման նպատակով երկրաբանաորոնողական աշխատանքներ իրականացնող մեքենան գյուղից հանվեց դեկտեմբերի 23-ին:
Իսկ դրանից առաջ` հոկտեմբերի վերջին, այրվեց ուրան որոնող առաջին մեքենան: Այն ժամանակ հետախուզական աշխատանքներ իրականացնող «ԱԲՎԱՆ» ընկերության տնօրեն Հուրա Գեւորգյանն ասել էր, որ 2010-ին իրենք մեծ վնասներ են կրել` տեխնիկան են կորցրել, եւ գյուղի երկու տեղամասերում կատարված երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում ուրանի պաշարներ չեն հայտնաբերվել:
Իսկ երեկ, ըստ լեռնաձորցիների, ուրան որոնողներն ասել են, որ անցած տարի բացված հորատանցքերը ծածկվելու են, նորերն են հորատվելու: Լեռնաձորցիները զայրացած են, այնքան, որ հրաժարվել են անցանկալի հյուրերին վարձով տուն տրամադրել: Անկոչ հյուրերը հեռացել են` խոստանալով երկու օրից վերադառնալ: