Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատասխանեց «Առավոտի» մի քանի հարցին.
-Ըստ Պետական վիճվարչության տվյալների, հանրապետությունում ամենից աղքատ մարդիկ ապրում են Շիրակի մարզում եւ Գյումրիում, ինչո՞ւ է այդպես:
-Արդյունաբերությունն է պատճառը. նախկին Լենինականում եղել է 90 հազար աշխատեղ, ցավոք, հիմա Լենինականը` Գյումրին, հանրապետության արդյունաբերության հետ կապված մոտ 8-9-րդ տեղում է գտնվում, եւ դրանից է կախված, որովհետեւ աշխատեղ ունեն, երկրորդ քաղաքը պետք է երկրորդ արդյունաբերությունն ունենա հանրապետությունում: Ասենք, գյուղեր կան, մի քանի գյուղեր, իրար հետ ավելի շատ արդյունաբերություն ունեն, ավելի շատ աշխատող ունեն, քան երկրորոդ կամ երրորդ քաղաքը, պետք է երկրորդը իր չափով ունենա, երրորդն էլ իր չափով, ոչ միայն Երեւանը ունենա:
-Երեւանի քաղաքապետի պաշտոնանկության հետ կապված:
-Ըհը, անպայման պըտի ինձի հարցնե՞ք:
-Չէ, անեկդոտ կա:
-Տարոսը մեր մոտ գա, հա՞:
-Հա:
-Մենք սպասում ենք Դոմինգոյին: Դոմինգոյին «կակռազ» մենք սպասում ենք, լեննագանցիք եղաններով սպասում են Դոմինգոյին:
Այս հարցազրույցին ուշի-ուշով հետեւում էին մի խումբ մարզպետներ, այդ թվում եւ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը. նա հանգստացած շունչ քաշեց. «Լավ է` մեզ հարց չտվիր»: