Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը yerkir.am-ի թղթակցի հետ զրույցում չի բացառել, որ եթե ՀԱԿ-ն ապացուցի, որ իսկապես վճռական է մինչեւ վերջ տանել պայքարը, «Ազգային ճակատը» եւս կգնա Ազատության հրապարակ ու կմիանա Կոնգրեսին:
Նա նշել է, որ դրական է վերաբերվում ՀԱԿ առաջնորդի կոչին եւ այս անգամ հակված է հավատալ նրան:
Հարցին` ինչո՞ւ հանկարծ սկսեց հավատալ ՀԱԿ-ի անկեղծությանը, եթե մինչ այս առանձնանում էր Կոնգրեսի հասցեին հնչեցրած իր խիստ գնահատականներով, Կարապետյանը նշեց, որ կասկածամիտ էր ՀԱԿ-ի հարցում, քանի որ երկխոսության փորձն ու կառուցողական ընդդիմության դաշտ գալը լավ բան չէին հուշում. «Բայց մենք մտածում ենք, որ այս անգամ իրենք կգնան մինչեւ վերջ, եւ եթե գնան, մենք կմիանանք»: