Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Իմ հարգարժան Կարապետիչը քաղաքական կատալիզատորի ֆունկցիա կատարեց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:
Նաեւ հավելել է, թե դեռևս Տիգրան Կարապետյանին ինքը ազգի առաջնորդ եւ հայր չի համարում: Նա մի վերապահում ունի. երեկվա հանրահավաքում Տիգրան Կարապետյանի իշխանություններին մեկամսյա ժամկետ տալու մասինհատարարությունը Դավիթ Հակոբյանը համարում է «արմատական, գռեհիկ, կոպիտ ու տակտիկական վրիպում», քանի որ, ըստ նրա, «իշխանություններին փիք անելու ժամանակ տալ նշանակում է մտնել քաղաքական սակարկությունների մեջ»:
Մարքսիստը կանխատեսել է` եթե Կարապետիչը սակարկությունն իշխանությունների հետ շարունակի, «կհայտնվի պատմության արխիվում` ինչպես Ստեփանոս Դեմիրճյանը, Մանուկյան Վազգենը, Հալեպցի Լևոնը»:
Մարքսիստը վստահ է, որ իշխանություններին ոչ թե պետք է ժամանակ տալ, այլ պետք է անհապաղ լուծարել խորհրդարանը, իսկ կառավարությանը ենթարկել անվերապահ կապիտուլյացիայի: Այս պահանջով էլ, ըստ նրա, պետք է մյուս քաղաքական ուժերը միանան Կարապետիչի շարժմանը:
«Իսկ նախագահի ինստիտուտը պետք է մնա ստաբիլ»,- հայտարարել է Հակոբյանը: Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ըստ նրա, կանցկացվեն մայիսին: «Ընտրություններ պետք են ոչ թե որ ես ու Կարապետիչը ԱԺ մտնենք, այլ որ քաղաքական ճգնաժամը քաղաքացիական պատերազմ չդառնա»:
Ընտրությունների անցկացման վերաբերյալ նա կանխատեսումներ չի հայտնել, սակայն հիշելէ. «Իջևանում 18 հազար ձայն ստացա, 6 հազարը 2 միլիոնով ծախեցին Պիվի Հակոբի վրա: Պոեզդ ուշոլ»:
Նոր խորհրդարանում Հակոբյանը օլիգարխների չի տեսնում, քանի որ ` «պառլամենտը պոռնկատուն չէ, որ ոսկով առնեն »: