|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
«Ժամանակ»-ի տեղեկություններով` ակտիվ շփումներ են ընթանում ԲՀԿ-ի եւ Տիգրան Կարապետիչի ղեկավարած Ժողովրդական կուսակցության միջեւ: Բացի այն, որ վերոնշյալ կուսակցությունների ղեկավարների օգնականները պարբերաբար հանդիպում են միմյանց կուսակցությունների գրասենյակներում, մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ու Տիգրան Կարապետյանը նույնպես հանդիպում եւ ներքաղաքական տարբեր հարցեր են քննարկում:
Եթե հիշենք, որ այս երկու գործիչներն էլ մշտապես գտնվել են շփման մեջ, եւ անգամ մի շրջան կար, երբ «Մուլտի գրուպը» ԱԼՄ հեռուստաընկերության հիմնական հովանավոր-գովազդատուն էր, պարզ է դառնում, որ ընտրությունների նախաշեմին Ծառուկյան-Կարապետյան տանդեմը դառնում է բավական ռեալ: