Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե շրջանառվում են լուրեր, որ ՀՀ իշխանությունները մտադիր են Տիգրան Կարապետիչի «սիրտը շահելու համար» նրան մարդու իրավունքների պաշտպան նշանակել, ՀՀ ՄԻՊ Արմեն Հարությունյանը պատասխանեց. «Իմ մասնակցությամբ որեւէ քննարկում չի եղել, եւ ես որեւէ մեկի հետ որեւէ պաշտոնապես խոսակցություն չեմ ունեցել, թե ով կարող է լինել այդ պաշտոնում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կարող է լինել ՄԻՊ, ապա օրենսդիրը եւ Սահմանադրությունը հստակ սահմանում են դա: Եթե այդ օրենքի չափանիշներն ապահովվեն, ապա մենք կունենանք լավ ՄԻՊ: Իսկ թե ի՞նչ են խոսում տարբեր ասուլիսներում, ես չգիտեմ»: