կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-01 12:45
Հասարակություն

Աբովյանում տրանսպորտային խնդիր չկա

Աբովյանում տրանսպորտային խնդիր չկա

Աբովյանից Երեւան մեկնող միկրոավտոբուսներն այսօր առանց որեւէ արգելքի հասել են մայրաքաղաք:

 

Yerkir.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ երթուղային տաքսիները, ինչպես սովորաբար լինում է ՀԱԿ հանրահավաքների օրերին, քաղաքի մուտքի մոտ այս անգամ չեն կանգնեցվել, ուղեւորներն էլ հատ-հատ չեն ստուգվել:

 

Դեռեւս հայտնի չէ, թե ինչպիսին կլինի Աբովյան քաղաքից Երեւան մեկնող տրանսպորտի վիճակն առաջիկա օրերին, սակայն մինչ այս պահը դրա աշխատանքը չի խոչընդոտվել ո'չ ճանապարհային ոստիկանության, ո'չ էլ ազգային անվտանգության աշխատակիցների կողմից:

 

Հիշեցնենք, որ երեկվա հանրահավաքում ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե մարզերում ՀՀ ոստիկանությունն ու ազգային անվտանգությունը խոչընդոտել են մարզերից հանրահավաք գալ ցանկացողներին եւ ահաբեկել նրանց: «Դա շարունակվում է արդեն 3 ու կես տարի, եւ սա լավագույն ապացույցն է այն բանի, որ այս իշխանությունները լեգիտիմ չեն: Նշանակում է` այս իշխանությունը սարսափում է սեփական ժողովրդից»,- ասել էր Զուրաբյանը: