|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը որոշի 2014-ի նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, նրա օգտին կքվեարկի սիրիացիների 75 տոկոսը: Ըստ ИТАР-ТАСС-ի` այդ մասին այսօր տեղեկացրել է լիբանանյան «Ալ Մանար» հեռուստաալիքը` ներկայացնելով ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության զեկույցներից տվյալներ:
Ըստ ԿՀՎ-ի զեկույցների` Ասադը կարող է նախագահել երկրում մինչեւ 2020 թվականը: Նման եզրակացություն է արվել Սիրիայում արված հարցումների հիման վրա:
Լիբանանյան հեռուստաալիքը նաեւ տեղեկացնում է, որ, ամերիկյան հետախուզության տվյալներով, Ասադի հեղինակությունը երկրում մեծանում է սիրիական բանակի հաջողությունների շնորհիվ: