կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-26 18:54
Իրավական

Համաներման գործընթացն ավարտվել է

Համաներման գործընթացն ավարտվել է

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունն ավարտել է համաներմամբ դատապարտյալներին ազատ արձակելու, նաեւ պատժաչափի կրճատման գործընթացը:

 

Սեպտեմբերի 21-ի դրությամբ` ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից ազատ է արձակվել 590 դատապարտյալ, միաժամանակ կրճատվել է 424 դատապարտյալի պատժաչափը:

 

ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը ներկայացրել է համաներմամբ ազատ արձակված և պատժաչափը կրճատված դատապարտյալների քանակը` ըստ քրեակատարողական հիմնարկների. «Նուբարաշեն» - ազատ են արձակվել 67-ը, կրճատում` 11, «Էրեբունի» - ազատ են արձակվել 125-ը, կրճատում` 86, «Վարդաշեն» - ազատ են արձակվել 35-ը, կրճատում` 26, «Դատապարտյալների հիվանդանոց» - ազատ են արձակվել 31-ը, կրճատում` 13, «Երևան Կենտրոն» - 0 (ազատ արձակման ենթակա դատապարտյալներ չկան), «Արթիկ» - ազատ են արձակվել 49-ը, կրճատում` 46, «Վանաձոր» - ազատ են արձակվել 20-ը, կրճատում` 18, «Սևան» - ազատ են արձակվել 84-ը, կրճատում` 82, «Հրազդան» - ազատ են արձակվել 32-ը, կրճատում` 13, «Աբովյան» - ազատ են արձակվել 8-ը, կրճատում` 20, «Գորիս»-ազատ են արձակվել 19-ը, կրճատում` 11, «Կոշ» - ազատ են արձակվել 120-ը, կրճատում` 98:

 

Քրեակատարողական վարչության այլընտրանքայի պատիժների կրման բաժնում հաշվառված դատապարտյալները, որոնց նկատմամբ նույնպես կիրառվել է այս որոշումը, դատարանների և դատախազության կողմից ազատվել են պատժի հետագա կրումից. դատարաններ` 799 դատապարտյալ, դատախազություն` 439 դատապարտյալ: Այլընտրանքային պատիժների կրման բաժնում դատարանների և դատախազության կողմից կիրառվել է պատժի կրճատում ընդամենը 109 դատապարտյալի նկատմամբ: