Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը չի ողջունում քաղբանտարկյալներին համաներման ուղերձով ազատելու փաստը:
ԵՐԿԻՐ-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղբանտարկյալ ունենալու փաստին գնահատական տալու եւ նրանց այլ ուղերձով, այն է`որեւէ իշխանություն իրավունք չունի մարդկանց քաղաքական գործունեության համար բանտարկել, ազատ արձակելու փոխարեն անթույլատրելի քայլի է դիմում, ինչը, ի դեպ, տեղի է ունեցել նաեւ 1995, 2003, 2004, 2008, 2009 թվականներին:
«Այսինքն` իշխանությունն իր հակառակորդին ուղղակի բանտարկում է, երբ իշխանությունը կորցնելու վտանգ է զգում, ապա իր ուզած ժամանակ ազատ է արձակում, երբ այդ վտանգն այլեւս չկա,: Ավելին` դրանով նաեւ փիար է անում: Սա ինձ համար անընդունելի է»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ, ցավոք, ՀԱԿ-ի ներկայացուցիչները ողջունել են համաներման առաջարկությունը եւ գործընթացը վստահելի են համարել: