Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր «Հայաստան» խմբակցության գործընկերներ Գառնիկ Դանիելյանի, Ասպրամ Կրպեյանի, Քրիստինե Վարդանյանի, Արգիշտի Գևորգյանի և Արման Ղազարյանի հետ` տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով այցելել ենք Գեղարքունիքի մարզ, եղել ենք Սոթք և Կութ համայնքներում, որոնց հարակից դիրքերի ուղղությամբ վաղ առավոտից կրակում էր թշնամին:
Այս պահին միայն մի բան կարող եմ ասել. Հայաստանում կա մեր ժողովրդին և մեր հայրենիքը պաշտպանելու ռեսուրս:
Չնայած բանակի հետևողական կազմաքանդմանը` հայ զինվորը խիզախ է և պատրաստ է պաշտպանել մեր երկիրը:
Բանակի և զինվորի թիկունքում ամուր կանգնած է թշնամու կրակոցների տակ սեփական հողը մշակող հայ մարդը:
Իրավիճակի ամենամեծ խնդիրը պետության կողմից սեփական երկրի և ժողովրդի պաշտպանությանն ուղղված համակարգային գործողությունների բացակայությունն է:
Իշխան Սաղաթելյան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ,
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր