Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը կոչ է արել դադարեցնել Սիրիայի քրդաբնակ Աֆրին շրջանում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական գործողությունները: Ըստ Ermenihaber-ի՝ Դրիանը տեղեկացրել է նաև խնդիրը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտահերթ նիստ գումարելու կոչով դիմելու մասին:
Ըստ թուրքական «Demokrathaber.org» լրատվական կայքի՝ Դրիանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Աֆրինի գործողությունը Սիրիայում հումանիստար վիճակի տեսանկյունից լուրջ ռիսկեր է պարունակում: «Պետք է կողմերը վերջ տան բախումներին և պայմաններ ստեղծեն հումանիստար օգնություն հասցնելու համար»- ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը:
Նշվում է, որ ՄԱԿ-ն ընդունել է ֆրանսիական կողմի առաջարկը և արդեն հայտարարություն տարածել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ գումարելու մասին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն էլ, արձագանքելով Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու որոշմանը, ասել է. «Բոլոր նրանք, ովքեր դեմ են Թուրքիայի կողմից Աֆրինում օպերացիա անցկացնելուն, աջակցում են ահաբեկչությանը»:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ Գործողության անունն է «Ձիթենու ճյուղ»։