Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թոքախտ առաջացնող բակտերիաների փոքր-ինչ փոփոխված ձևի` «բարեկամ» բակտերիաների ներարկումը կարող է պաշտպանել թոքերի հիվանդությունից. տեղեկացնում է Doctors.am-ը:
Մկների վրա անցկացված փորձարկումները ցույց են տվել, որ նմանօրինակ ներարկումները թույլ են տալիս լիովին սպանել թոքախտի բակտերիաները և ներարկվողին տուբերկուլոզից խուսափելու հնարավորություն տալ: Ներկայումս գոյություն ունեցող պատվաստանյութը բարձր արդյունավետությամբ չի առանձնանում (0-80 տոկոս):
Տուբերկուլոզը տարեկան գրեթե 107 միլիոն մարդու կյանք է խլում: Ալբերտ Էյնշտեյնի բժշկական քոլեջի աշխատակիցներն ուշադրություն են դարձրել esx-3 գենի կլաստերի վրա, որի տարբերակները հանդիպում են թոքախտ հարուցող միկրոբակտերիաների բոլոր տեսակներում: Mycobacterium tuberculosis բակտերիաները չեն կարող ապրել առանց esx-3 գենի, սակայն նրանց «բարեկամ» Mycobacterium smegmatis-ները կարող են: Գիտնականները հեռացրել են Mycobacterium smegmatis-ի գեներն ու մկներին բակտերիաների մահացու չափաբաժին ներարկել:
Երեք օրվա ընթացքում կրծողներին հաջողվել է ազատվել երիկամների և թոքերի բակտերիաներից: Իսկ թոքախտի բակտերիաներով վարակված, բայց պատվաստանյութ չստացած մկները մահացել են 54 օրվա ընթացքում: Ավելին` սովորական պատվաստում ստացած կենդանիներն ապրել 65 օր, իսկ հատուկ պատվաստվածները` 135 օր: