կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-04 02:09
Հասարակություն

ՀՀ-ում տարեկան 5000 մարդ է մահանում քաղցկեղից

ՀՀ-ում տարեկան 5000 մարդ է մահանում քաղցկեղից

Հայաստանում 100.000 մարդուց քաղցկեղով հիվանդ է մոտ 270-ը: Հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է 2-3 տոկոսով: 

 

Քաղցկեղը տարեկան 5000-ից ավելի մարդու կյանք է խլում. այսօր Երեւան-Մոսկվա-Թբիլիսի-Կիեւ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Հայաստանի ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Բազիկյանը:

 

Վերջինս հավաստիացրեց նաեւ, որ մեզ մոտ հիվանդների 40 տոկոսը վերջին փուլում է բժշկի դիմում:

 

Ռուսաստանի գիտությունների եւ Բժշկագիտության ռուսական ակադեմիաների ակադեմիկոս Միխայիլ Դավիդովի խոսքերով` ռուսաստանյան կենտրոններում առկա են բոլոր ժամանակակից սարքավորումները, որոնք կիրառվում են Եվրոպայում:

 

«Մենք կարեւորում ենք նաեւ բուժումը դեղերով, այլ ոչ թե քիմիաթերապիայով. երեխաների 90 տոկոսը բուժվում է հաբերի օգնությամբ: Պատրաստ ենք մեր փորձը կիսել հարեւան երկրների հետ, քանի որ այսօր կարող ենք անել այն, ինչ չէինք կարող անել 15 տարի առաջ»,- ասաց ակադեմիկոսը:

 

Ուկրանիայի ԳԱԱ ակադեմիկոս, ուռուցքաբանության եւ ռադիոկենսաբանության ինստիտուտի տնօրեն Վասիլի Չուխունը կարիք հայտնեց է, որ անհրաժեշտ է համախմբել ուժերը եւ միասնաբար պայքարել հիվանդության դեմ: Կիեւում քաղցկեղով հիվանդների 0.5-1 տոկոս տարեկան աճ է գրանցվում, եւ, ըստ Չուխունի, երբ հիվանդության նախնական փուլում են դիմում բժշկի օգնությանը, հիվանդների մոտ 40 տոկոսը բուժվում է:

 

Թբիլիսիի ուռուցքաբանության կենտրոնի բուժական գծով տեղակալ Վլադիմիր Կուչավան հայտարարեց, որ Վրաստանում քաղցկեղով հիվանդներն արդեն պետական աջակցությամբ են բուժվում: Հիվանդի ֆինանսական հարցերի լուծմանը նպաստում են նաեւ ապահովագրական ընկերությունները: