| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            15 տարի ամուսնությունից հետո հոլիվուդյան սրտակեր դերասան Անտոնիո Բանդերասը եւ դերասանուհի Մելանի Գրիֆիթը հայտարարել են, որ իրենք էլ ունեցել են նույնքան խնդիրներ, որքան մյուս զույգերը. տեղեկացնում է Mail online-ը:
Զույգն ունի 1 ընդհանուր դուստր՝ Ստելան, որը շուտով կդառնա 15 տարեկան: Իսկ Մելանին իր նախկին հարաբերություններից ունի 2 երեխա` 26-ամյա Ալեքսանդրը եւ 21-ամյա Դակոտան:
«Չի կարելի ձեւացնել երեխաների մոտ, թե ամեն ինչ լավ է: Նրանք խելացի են եւ հասկանում են ամեն բան: Եթե պարզ չխոսել ընտանեկան խնդիրների մասին նրանց հետ, ապա դա կարող է մութ տեղեր թողնել»,- ասել է Բանդերասը:
Նրա կինը՝ Մելանին, առանձին հարցազրույցի ժամանակ պատմել է դեղերից ու ալկոհոլից իր կախվածության մասին: «Անտոնիոն Լոնդոնում էր այն ժամանակ, երբ ես ամենածանր ժամանակներն էի ապրում: Սակայն նա չափազանց լավ ամուսին է եւ մշտապես իմ կողքին է եղել թերապիաների ժամանակ»,- ասել է նա: