կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-17 14:16
Հասարակություն

Դերասաններն ընդդեմ պարտադիրի իրազեկման ակցիա կանցկացնեն

Դերասաններն ընդդեմ պարտադիրի իրազեկման ակցիա կանցկացնեն
«Դեմ եմ»-ը տեղեկացնում է, որ այսօր, տարբեր թատրոնների դերասանների մասնակցությամբ, տեղի է ունենալու գեղարվեստական միջոցառում՝ իրազեկման ակցիա` ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների: Տևողությունը՝ 5 րոպե: Ակցիան տեղի կունենա Ա. Բաբաջանյանի արձանի մոտ` ժամը 19:00-ին, Շ. Ազնավուրի հրապարակում` 19:30-ին եւ Հանրապետության հրապարակում` 20:00-ին: Շարժման անդամները կոչ են անում բոլորին` մասնակցել: