Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատգամավորը հայտարարեց, որ ստեղծված իրավիճակի պատասխանատուն վարչական իշխանությունն է, որը չունի ո'չ բարոյական, ո'չ էլ հոգեւոր հեղինակություն եւ չի կարողանում օգտագործել ժողովրդի մարդկային ու գիտական ռեսուրսը: «Մենք ընդամենը կարողացել ենք արեւելյան տիպի կլանային մի երկիր կառուցել, որտեղ օրենքներ ենք ստեղծում բոլորի համար, բացառություններ` մի նեղ շրջանակի համար, իսկ մեր օրակարգի հիմնական խնդիրն իշխանությունը զավթելն ու պահելն է»,- հայտարարեց Լիլիթ Գալստյանը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանի պնդմամբ` Հայաստանում ոչ թե կլաններ են ձեւավորվել, այլ ամեն ինչ մնացել է մի քանի ընտանիքների ձեռքում, ինչն ավելի վատ է: «Կլանը կարող է ընդգրկել այլ ընտանիքներից մարդկանց, իրականում դա ընտանիքների կողմից զավթվածը ոչ միայն նյութական ռեսուրսն է, այլ բոլորիս պատկանող հնարավորությունները եւ իրավունքները»,- հայտարարեց նա:
Այնուհանդերձ, «Ժառանգության» պատգամավորը խորհուրդ է տալիս տոնական տրամադրությամբ նշել օրը, դրանից դասեր քաղել ու փորձել հասկանալ` ինչո՞ւ անկախություն ձեռք բերելը ստացվեց, կարգուկանոն հաստատելը` ոչ: Իսկ խնդիրը, Լարիսա Ալավերդյանի համոզմամբ, պետք է փնտրել ոչ թե դրսում, այլ ներսում: «Եկեք անենք այնպես, որ մեր երանելի երկրում, ի վերջո, երանելի պետական համակարգ լինի: Դա արդեն մեզանից է գալիս»,- ասաց նա: