կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-28 03:26
Քաղաքական

ՀՀ բանակը քաղաքացիների աչքերով

ՀՀ բանակը քաղաքացիների աչքերով
ՀՀ Զինված ուժերի օրվա առիթով,  «Երկիրե օրաթերթը հարցախույզ անցկացրեց` ճշտելու համար մեր համաքաղաքացիների կարծիքը ՀՀ բանակիմասին:
Կարծիքները տաբեր էին, սակայն ոչ բազմազան: Ստորեւ ներկայացնենք դրանցից մի քանիսը:


Տիգրան Սարգսյան, իրավաբան. «Երկրի բանակը պիտի լինի պրոֆեսիոնալ, այսօր մեր բանակը կիսապրոֆեսիոնալ է: Իմ կարծիքով բանակումծառայելը պետք է լինի աշխատանքի նման մի բան եւ դրա համար զինվորը պետք է լավ վարձատրվի, որպեսզի բարձր պատասխանատվությամբանի իր գործը: Մեկ պրոֆեսիոնալ զինվորն ավելի արդյունավետ է բանակի համար, քան  10 ոչ պրոֆեսիոնալը»:

Թամարա Ղազարյան, գործազուրկ մանկավարժ. «Ճիշտն ասած ես այնքան էլ տեղյակ չեմ հայկական բանակից, բաց այսպես կողքից լսելով,կարծեսթե այդքան էլ դժգոհ չեմ»:

Վահան Մնացականյան, բժիշկ. «Ինչքան գիտեմ, շնորհքով, նորմալ բանակ է, ի՞նչ է պատահել, կարեւորը, որ տարածաշրջանում, հզորագույններիցմեկն է այս պահի դրությամբ»:

Սիրանույշ Գալստյան, կինոգետ.«Գիտեք, այնքան ցավոտ հարց է դա, եւ այնքան իրարամերժ դեպքեր են լինում բանակում, որոնք մեզ իսկապեսվայել չեն: Գուցե որոշ երիտասարդների համար ծառայությունը բարեբախտաբար հանդարտ ու թեթեւ է անցնում, սակայն կարծում եմ դա շատչնչին տոկոսն է կազմում ընդհանուր թվի համեմատ: Եթե մենք աշխարհից պահանջում ենք լավ վերաբերմունք մեր հանդեպ, ապա հենց մենքինքներս էլ պետք է ավելի մարդկային լինենք մեր հանդեպ: Ես լսել եմ դեպքեր, երբ բանակում թուրքից էլ ավելի վատ են վարվել: Այս ամենն իրոքշատ ցավալի է»:


Սյուզի Սարուխանյան, բեմադրիչի ասիստենտ. «Ես գոհ եմ այսօրվա ՀՀ բանակում տիրող իրավիճակից, եւ հպարտանում եմ յուրաքանչյուրզինվորով, քանի որ հասկանում եմ, որ նրանց շնորհիվ է, որ մենք խաղաղ ենք ապրում: Իհարկե մեր բանակում կան խնդիրներ եւ թերացումներ, սակայն  դրանք էլ ժամանակի ընթացքում հավանաբր կշտկվեն: Ամեն դեպքւմ այսօրվա բանակում տիրող վիճակը չես համեմատի, մի քանի տարիառջվա հետ, երբ նարդիկ վախենում էին իրենց երեխաներին բանակ ուղարկել»: