|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Այսօր Ռուսաստանի պետական գրադարանի արեւելյան գրականության կենտրոնում տեղի է ունենալու բաշկիրցի հեղինակ Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ճանապարհ» գրքի առաջին հատորի շնորհանդեսը:
Միջոցառումը համատեղ կազմակերպել են «Ռուս-հայկական համագործակցություն» հասարակական կազմակերպությունը եւ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը`«Հայաստանը` բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում:
Գրքի հեղինակը չափածո ներկայացնում է Հայաստանի պատմությունը` հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը:
Ռաֆայիլ Զինուրովը (գրական անունը` Ուֆայեցի) Բաշկորտոստանի Պետական ժողովի` Կուրուլտայի փոխնախագահն է, իրավաբանական գիտությունների դոկտոր, ՌԴ գրողների միության, ՌԴ նկարիչների միության, ՌԴ ժուռնալիստների միության անդամ, Ռուսաստանի իրավաբանների ասոցիացիայի տարածաշրջանային կառույցի նախագահ, Բաշկորտոստանի Շ. Խուդայբերդինի անվան մրցանակի դափնեկիր: